Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ՊԵԿ-ը հաղորդագրություններ է ուղարկում հարկատուներին

ՊԵԿ-ը հաղորդագրություններ է ուղարկում հարկատուներին
20.04.2025 | 11:11

Ճիշտ կլիներ, որ հաղորդագրությունում այսպես նշվեր. «Հարգելի քաղաքացի, հերոս հարկատու, քո մուծած հարկերի շնորհիվ Հայաստանում 2018-ին փողոցից պալատ ընկած, բիրդան աղա դառած չտեսները շուրջ 7 տարի լիուլի մսխում են պետական բյուջեն, մեծ պարգևավճարներ ստանում, առանց մրցույթների, մեկ անձից հրատապ գնումներով պետպատվերներ տալիս յուրայիններին, ծառայողական շքեղ ավտոներ գնում, թանկ, սակայն պետական շահի տեսանկյունից անօգուտ այցեր կատարում արտերկիր, ընկերախմբով հեծանիվ քշում Սևանա լճի շուրջ, Հայաստանի սահմանամերձ տարածքները, Հայաստանի ինքնիշխանության մնացորդները մաս-մաս հանձնում են դարավոր թշնամուն։ Հենց այսպես էլ ապրում ենք մեր սիրած Հայաստանում»։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3350

Մեկնաբանություններ